Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 4-ին կարճատեւ այցով Կապանում էր՝ մասնակցելու Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր՝ Հրանտ Դանիելյանի հոգեհանգստյան արարողությանը։
Վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք այցելելով Կապանի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ հարգանքի տուրք մատուցեցին, որից հետո շարժվեցին Սյունիքի մարզպետարան։
Կարդացեք նաև
Հրանտ Դանիելյանը Կապանի սիրված ու հարգված արվեստագետներից է, նա գեղանկարիչ է։ Մոտ 10 օր նա Կապանի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքում էր։
ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը նոյեմբերի 14-ին կայանալիք Կապան համայնքի ավագանու ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը։ Նա երեկ Շիկահողում գյուղում քարոզարշավի ժամանակ իմացավ հոր մահվան բոթը եւ չշարունակեց քարոզարշավը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ