Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը Զարուհի Նախշքարյանի գործով նիստերին չի մասնակցի՝ կանխակալ վերաբերմունքի պատճառով

Նոյեմբեր 04,2021 19:45

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը չի մասնակցի Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը: Այսօր նման որոշում կայացրեց ԲԴԽ-ն՝ բավարարելով Արդարադատության նախարարության ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: ԱՆ ներկայացուցչի միջնորդության համաձայն, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը կանխակալ մոտեցում ունի:

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԱՆ միջնորդության համաձայն, դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Զարուհի Նախշքարյանի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը ժամանակ խնդրեց՝ պարզելու ԲԴԽ մյուս անդամներին ինքնաբացարկ հայտնելու հիմքերը: Նիստը հետաձգվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930