Շիրակի հրաժարական տված մարզպետ Հովհաննես Հարությունյանն, այսօր անդրադառնալով մարզպետի պաշտոնում ոչ թե տղամարդու, այլ կնոջ՝ տվյալ դեպքում Նազելի Բաղդասարյանին նշանակելու մասին, ասաց․ «Կին մարզպետ ունենալու մասին, կասեմ՝ ում մասին, որ մենք խոսում ենք, ունի բավականաչափ գիտելիքներ և քաղաքական կամք, և նաև կառավարչական հմտություններ, որ կկարողանա պետական կառավարման համակարգում՝ մարզպետարանում, մարզպետի պաշտոնը իրացնել լիարժեք։ Եվ ես կարծում եմ, որ դրանից պիտի շահի և՛ պետական կառավարման համակարգը, և՛ Շիրակի մարզը»։
Նա նաև համոզմունք հայտնեց, թե այն անձը, որը համաձայնում է պատասխանատու այդ պաշտոնը զբաղեցնել, գիտակցում է պաշտոնի ծանրությունը, բեռը և պատկերացնելով ու իր մեջ կամք տեսնելով է՝ որոշում կայացնում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ