Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Թբիլիսի գնացքի տեւողությունը նախատեսվում է 2-2,5 ժամի հասցնել. Վահան Քերոբյան

Նոյեմբեր 04,2021 19:07

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ «Հարավկովկասյան երկաթուղիները» աշխատում են Երեւան-Թբիլիսի գնացքն արագացնելու նախագծի վրա: Այս մասին այսօր,  ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Գնացքը, գիշերային է, երթեւեկությունը մոտ 9 ժամ է տեւում: Վահան Քերոբյանն ասաց, որ նախագիծը պատրաստ է, մոտ 400 միլիոն դոլար արժողությամբ նախագիծ է, որով նախատեսվում է Երեւան-Թբիլիսի գնացքի տեւողությունը 2-2,5 ժամի հասցնել:

ՌԴ ազատ տնտեսական գոտիների ասոցիացիայի հետ էլ նախարարությունը համագործակցում է լոգիստիկ պարկերի ստեղծման ուղղությամբ: Դրանք կլինեն Գյումրիում, Արարատում եւ Սյունիքում՝ Կապանում: Կապանինը նախատեսված է հիմնականում Իրանի համար, Գյումրիինը՝ ԵԱՏՄ եւ ԵՄ երկրների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930