Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթը» կարտահանվի. Վահան Քերոբյան

Նոյեմբեր 04,2021 18:22

Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում կարտահանվի. այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում , 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ու ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ մենք արդեն ունենք վերջնական արտադրված ու հաստատված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ Հայաստանում: Հիմա քննարկում ենք այդ պատվաստանյութի արտահանման ու Հայաստանում օգտագործման ֆինանսական պայմանները»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ «Սպուտնիկ Լայթի» արտադրությանը Հայաստանը հավանություն տվել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։

Չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ 2021 թվականին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները խիստ ակտիվացել են. սա էլ Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Ղեւոնդյանի դիտարկումն է: Փոխնախարարը հավելեց նաեւ, որ հաջորդ տարի բարձր մակարդակի այցելությունների հաճախականության աճ է սպասվում. «2022 թվականին լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ` հայ-ռուսական բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին համաձայնագրի ստորագրման 25-ամյակը։ Այս կապակցությամբ ռուս գործընկերների հետ հոբելյանական միջոցառումների ցանկ է համաձայնեցվում, որը բարձր մակարդակի երկկողմ այցեր, միջկառավարական հանձնաժողովների հոբելյանական նիստերի գումարում, հայ-ռուսական հարաբերություններին նվիրված կոնֆերանսների անցկացում է ներառում եւ այլն: 2021 թվականին, չնայած համավարակի հետեւանքով պայմանավորված սահմանափակումներին, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն ակտիվացան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում. կայացել է Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի 4 հանդիպում, մեկ տասնյակից ավելի հեռախոսազրույց, 5 հանդիպում արտգործնախարարների մակարդակով, մեկ տասնյակից ավելի հեռախոսազրույց երկու երկրների նախարարների միջեւ։ 2022 թվականին բարձր մակարդակի այցելությունների հաճախականության աճ է ակնկալվում, այդ թվում՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման կապակցությամբ»:

Մեր բյուջեում երեւո՞ւմ է, որ ՌԴ ն մեր ռազմավարական դաշնակցային գործընկերն է. փոխնախարար Արմեն Ղեւոնդյանին հարցրեց իշխող խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նա համոզված է, որ դա պարտադիր պետք է բյուջեում արտացոլվի: «Մեր ծրագրերի բազմազանությունը, փոխշփումների ինտենսիվությունը եւ ծավալը հուշում է, որ մենք որեւէ այլ երկրի հետ նման տիպի միջոցառումների ցանկ եւ նախատեսված փոխայցերի ծավալ չունենք. սա արդեն ցուցանիշ է»,- պատասխանեց փոխնախարարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930