Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ձևավորման օրինականությունը ՀՀ-ի կողմից ճանաչելու մասին «Կլոր սեղանի» մասնակիցների դիմումը

Նոյեմբեր 04,2021 18:01
lxh

Հիմք ընդունելով ԼՂԻՄ-ի, այնուհետև ԼՂՀ-ի իշխանությունների կողմից իրականացված իրավական-քաղաքական որոշումները, այդ թվում 1991թ․ դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ կայացած հանրաքվեի արդյունքները, դրան հաջորդած, Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողությունները, էթնիկ զտումները և ցեղասպանական վայրագությունները, Հայ ժողովրդի կողմից  հաջողությամբ ավարտած ազգային-ազատագրական պայքարը, Արցախի Հանրապետության միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխանող Ադրբեջանից անկախ կարգավիճակը;

2020թ. 44 օրյա պատերազմում, թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների օկուպացումը, Ադրբեջանի նախագահի պնդումները Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը լուծված համարելը;

Մինսկի խմբի համանախագահներին ՀՀ-ի կողմից Արցախի հանրապետության կարգավիճակի վերաբերյալ հատուկ դիրքորոշում հայտնելու, դրանով իսկ բանակցություններում  նոր օրակարգ առաջարկելու անհրաժեշտությունը՝

ՄԵՆՔ` քննարկման մասնակիցներս, դիմում ենք ՀՀ Ազգային ժողովին անհապաղ նախաձեռնել և անցկացնել լսումներ նշված հարցադրումով և որից հետո, հրատապ ռեժիմով քննարկել և ընդունել Հայտարարություն՝ «ՀՀ Ազգային ժողովը ճանաչում է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորման օրինականությունը և նրա, որպես առանձին սուբյեկտ, անկախությունը Ադրբեջանից, որի կազմից դուրս գալով, չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը»։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930