Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հավաքել եմ պատերազմի օրերին նախարարների թիթիզությունները. տուրիստական վոյաժներ էին դարձրել Արցախ գնալը». Գեղամ Մանուկյան

Նոյեմբեր 04,2021 17:23

«Ինչո՞ւ նման հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն չկա Արցախում»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի հարց հնչեցրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ Արցախում միայն 100 տուն կառուցելով չէ: Գեղամ Մանուկյանի վստահեցմամբ՝ տարբեր միջոցներով իշխանությունը փորձեր է կատարել ոչ պաշտոնական քննիչ հանձնաժողով ստեղծել, և իրականում այդ քննիչ հանձնաժողովը կա: Նա մանրամասնեց՝ քննիչ հանձնաժողովներ կան իրավապահ մարմիններում ու նշեց. «Երկու-երեք տարի առաջ իրավաբանական ավարտած, քննիչ դարձած քննիչները քննում են գնդի ղեկավարի գործողությունները, դրա հիման վրա կալանք առաջադրում և այլն»:

Խոսելով ՀՀ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Երկու բան կար: Մեկը սուտը, որ մի քանի օրվա տարբերությամբ տարբեր հարցերի արդյունքում Նիկոլ Փաշինյանը մնաց հարցի մեջ՝ սեպտեմբերի 27-ին տեղյակ եղե՞լ է պատերազմից, թե՞ ոչ: Մյուսը, թե ինչու են զորքերը հետ քաշվել Սյունիքում: Պարբերաբար գրում ենք՝ ինչի՞ հիման վրա են հետ քաշել ՀՀ զորքերը Սյունիքում, պատասխան չկա»:

Պատերազմի ռազմաքաղաքական կառավարման խնդիրները ևս բաց են մնում: Գեղամ Մանուկյանն ասաց. «Բոլորս պատերազմի մեջ էինք, գիտեինք՝ կռիվ է, գրոհ կա, բայց որևէ մեկը գիտե՞ր՝ բունկերն ինչ է, բունկերում քարտեզն ի՞նչ է, հրամանատարն ի՞նչ որոշում է կայացնում: Ոչ մեկը չգիտեր: Նախարարն իր գործն էր անում, մարզպետը՝ իր: Ես հավաքած ունեմ այդ օրերին բոլոր նախարարների թիթիզությունները: Երբ բնապահպանության նախարարը դիպուկահար զենքով նկար էր ցույց տալիս, երբ բոլոր նախարարները տուրիստական վոյաժներ էին դարձրել Արցախ գնալը: ՔՊ-ից հինգ պատգամավոր են ընտրել, օդանավակայանում կանգնեցրել, զինծառայություն չանցած: Իրենք որոշել են՝ այս ապրանքը ՊՆ գնա՞, թե՞ ռազմական նշանակություն չունի»:

Ուստի, եթե ձևավորվի քննիչ հանձնաժողով, այն պիտի տիրապետի բոլոր փաստաթղթային հիմքերին, իրավունք ունենա քննել բոլորին: Մինչդեռ Գեղամ Մանուկյանը մտահոգություն հայտնեց՝ փորձ է արվում պատերազմի անմիջական մասնակիցներին դարձնել հանձնաժողովի մաս՝ հետագայում արդարացումների համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930