Նոյեմբերի 3-ին ժամը 21:16-ին Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն, որի ներսում գտնվում է տարեց կին:
Բնակչությանն օգնելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասի 2 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջմանն օգնել են Կաղարծի համայնքից 5 բնակիչ :
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել` ժամը 00:30-ին:
Այրվել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակիչ Ն.Գ-ին պատկանող երկհարկանի բնակելի տունը լրիվությամբ, որի ներսում հայտնաբերվել է նրա դին:
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն