Պաշտոնական Բաքուն երբեք չի հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Ադրբեջանական կողմը երբեք չի հրաժարվել բանակցություններից: Մենք միշտ արձագանքել ենք բանակցությունների կոչերին: Մեր դիրքորոշումն արդարացի է: Մենք միշտ պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա»,- ասել է Բայրամովը լրագրողներին:
Ընդ որում, նա շեշտել է, որ այդ հարցում Բաքուն բաց է տարբեր մակարդակներով հանդիպումների համար, նաև չի բացառել ապագայում նման հանդիպումների հնարավորությունը:
«Եթե դրա համար պետք է հանդիպումներ անցկացնել՝ մենք բաց ենք դրանց համար»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ