Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանի բնակիչն ավտոմեքենայով բախվել է տրակտորի կցորդիչին բեռնված թրթուրավոր տրակտորի գութանին. 25-ամյա կինը և նրա երեխան մահացել են

Նոյեմբեր 04,2021 16:54

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝ Ապարան քաղաքի բնակիչն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է համընթաց ընթացող «Յումզ» մակնիշի տրակտորի կցորդիչին բեռնված «ԴՏ» մակնիշի թրթուրավոր տրակտորի գութանին, ինչի հետևանքով նշված ավտոմեքենայի 25-ամյա ուղևորուհին և վերջինիս երեխան՝ ծնված 16.11.2019թ.,  ստացած մարմնական վնասվածքներից մահացել են հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ ստորաբաժանման կողմից կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նմուշառումներ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930