Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյան. «Ընդդիմության վերջնանպատակը այս իշխանությանը հեռացնելն է, իսկ իշխանությունը պետք է սովորի, որ չի կարող խորհրդարանում ինչ ուզի՝ անի»

Նոյեմբեր 04,2021 16:46

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանն այսօր «Հայելի» ակումբում պատասխանելով հասարակության մեջ նետվող կեղծ թեզի վերաբերյալ դիտարկմանը, թե խորհրդարանական ընդդիմությունը մի օր կարող է իշխանությունների հետ մեկ սեղանի շուրջ բանակցությունների նստել եւ սխալ տպավորությանը, թե համագործակցում են իշխանության հետ՝ հիշեցրեց ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության անունից իր հնչեցրած հայտարարությունն առ այն, որ իրենք վարչապետի հետ հանդիպել եւ քննարկել կարող են միայն մի հարց՝ նրա հրաժարականի հարցը եւ նույն օրը «Հայաստան» դաշինքի տարածած նույնաբովանդակ հայտարարությունը:

Պատգամավորը եւս մեկ անգամ վերահաստատեց ընդդիմության վերջնանպատակը, որն է ներկայիս իշխանության հեռացումը: «Երկրորդ կարծիք լինել չի կարող: Բայց մինչեւ այդ, իրենք պետք է սովորեն, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, որ խորհրդարանում կան իրատես եւ ընդդիմադիր խմբակցություններ: Ու իրենք չեն կարող ինչ ուզեն՝ անեն խորհրդարանում: Այո, իրենք պիտի հրավիրվեն, կանչվեն խորհրդարան»,- ասաց պատգամավորը եւ մեկ անգամ եւս ընդգծեց, որ իրենց խնդիրը որպես ընդդիմություն, նաեւ խորհրդարանի ամբիոնից ժողովրդին իշխանությունների էությունը բացատրելն ու հասցնելն է:

Հայկ Մամիջանյանը շատ կարեւորեց եւս մի հարց եւ դիմեց այն մարդկանց՝ նախկին պաշտոնյաներին, որոնք տարբեր հարցազրույցներում եւ հրապարակային ելույթներում ասում են՝ ինձ չկպնեք, թե չէ կխոսեմ: «Նա բարեկամ, ընկեր, դաշնակից չունի: Ու բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են, թե 44-օրյա պատերազմի օրերին, պատերազմից առաջ ու պատերազմից հետո տեղի ունեցածի մասին ինքը չխոսի՝ իրեն չեն կպնի, գոնե վերջին մեկ տարվա իրադարձությունները պետք է բոլորի համար դաս լինեն»,- ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930