Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը բավարարել է 2014թ. հայ գերիների խոշտանգումների գործերով երկու հայց

Նոյեմբեր 04,2021 16:26

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր երկու վճիռ է հրապարակել 2014թ. Ադրբեջանի կողմից գերեվարված և խոշտանգված Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի (լուսանկարում) գործերով: Երկու դեպքերում էլ դատարանը վճռել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ մնալու,ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները:

«Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին 3 ամսվա ընթացքում հայցվոր կողմին վճարել 40000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, և 8,37 եվրո՝ որպես կատարված ծախսերի փոխհատուցում:

Մամիկոն Խոջոյան

Խոջոյանի գործով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին հայցվոր կողմին վճարել 40000 եվրո ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Հիշեցնենք, Մամիկոն Խոջոյանը մահացել էր Հայաստան վերադարձվելուց կարճ ժամանակ անց, Կարեն Պետրոսյանը՝ հենց գերեվարության մեջ՝ Ադրբեջանում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930