«Պատիվ ունեմ» դաշինքին մաս կազմող կուսակցությունները հայտարարել են, որ մասնակցելու են նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Մասնակցելու ենք որպես հանրահավաքի սովորական մասնակիցներ։ Կազմակերպիչները մեր գործընկերներն են եւ այդ օրակարգը մենք պաշտպանում ենք։ Ելույթներ չենք ունենալու»,- ասաց նա:
Հանրահավաքին Սերժ Սարգսյանի մասնակցության հարցին էլ Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ տեղյակ չէ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ