Լրահոս
Օրվա լրահոսը

21-րդ դարում Հայաստանում տեղի է ունենում ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ անհեթեթ հիմնավորումներով իրավական հետապնդում. «Ալյանս»-ը Արզաքանցյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ

Նոյեմբեր 04,2021 15:21

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների «Ալյանս» դեմոկրատական կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին առաջադրված մեղադրանքի՝ պատասխանում ենք.

Այո՛, 21-րդ դարում, 2021թ-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ անհեթեթ հիմնավորումներով իրավական հետապնդում:

Ակնհայտ է, որ մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է կիրառվել Արզաքանցյանի «Ալյանս» մուտք գործելու և խորհրդի նախագահ ընտրվելու պահից օրեր անց, ՏԻՄ ընտրություններին «Ալյանս»-ի հայտ ներկայացնելուց անմիջապես հետո, մինչ դեռ քրեական գործը հարուցվել է ամիսներ առաջ:

Հիշեցնում ենք, որ քրեական գործը հարուցվել է ճիշտ այն նույն տեղեկանքի առթիվ, որի հիման վրա Արզաքանցյանին հանեցին մրցապայքարից խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Ալյանս» դեմոկրատական կուսակցության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930