Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վարչապետն ո՞վ է, ես չեմ ճանաչում, չգիտեմ». Արթուր Ղազինյանի արձագանքը՝ իրեն ուղղված հարցին

Նոյեմբեր 04,2021 15:08

«Վարչապետն ո՞վ է, ես չեմ ճանաչում, չգիտեմ»,-«Հայաստան» դաշինքի կազմակերպած «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ իրեն ուղղված հարցին՝ արդյոք գործ արվո՞ւմ է այն ուղղությամբ, երբ Սյունիքում տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել ՀՀ վարչապետի դեմ, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա այս առիթով հայտարարեց. «Ցավոք, խորը հիասթափված եմ դատախազական, քննչական ապարատից: Նրանք կատարում են իշխանության watch dog-ի ֆունկցիան, իրենք պահապաններ են, որ հանկարծ իշխանությունը որևէ խնդիր չունենա: Իրականում հայկական ուժերի դուրսբերումն ուղղակիորեն հանգեցրել է Զանգեզուրի միջանցքի լեգիտիմացման: Միջանցքը կիսով չափ կրճատվել է, ինչը տվել է հնարավորություն այդ միջանցքի մասին խոսելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930