Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում ենք նույն սկզբունքին, որ բուհերի հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն քաղաքական դեմքեր. Վահրամ Դումանյան

Նոյեմբեր 04,2021 14:48

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց՝ հավատարիմ են մնացել քաղաքական որոշմանը, որ բուհերի հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն պաշտոնյաներ:

Նա հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ:

Վահրամ Դումանյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում շարունակում են պաշտոնյաներ ներգրավվել՝ չնայած, որ խոսում են բուհերի ապաքաղաքական լինելու մասին:

ԿԳՄՍ նախարարն ասաց մի քանի բուհերի՝ մասնավորապես՝ ՀՄՊՀ, ԵՊՀ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդներում կան փոխնախարարներ եւ այլ պաշտոնյաներ. «Մենք ներկայացրել էինք «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, որի որոշ դրույթներ Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական: Հիմա շրջանառում ենք օրենքի նոր տարբերակ, մնում ենք նույն սկզբունքին, որ չպետք է լինեն քաղաքական դեմքեր: Այսօրվա գործող օրենքների շրջանակում է կատարվել ամեն ինչ»:

Հարցին էլ՝ ինչո՞ւ են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը դարձել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ, Վահրամ Դումանյանը պատասխանեց՝ այդպես են հարմար գտել: Իսկ թե Սուրեն Պապիկյանն ի՞նչ կարող է անել ԵՊՀ-ում, կրթության, գիտության ոլորտում, նախարարն ասաց՝ կապրենք, կտեսնենք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930