Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր դատախազն ինձ ու իմ գործընկերներին խոստացավ՝ ներկայացրեք փաստեր, և ես կձերբակալեմ Նիկոլ Փաշինյանին». Արթուր Ղազինյան

Նոյեմբեր 04,2021 14:38

«ՀՀ-ում երևի թե պատմական մասշտաբի աղետ է տեղի ունեցել. մեր հազարավոր հերոսների արյան գնով ձեռք բերված հաղթանակն ուղղակի նվիրվեց թշնամուն»,-«Հայաստան» դաշինքի կազմակերպած «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Ըստ նրա՝ իշխանությունը ցանկանում է խնդիրը լուծել ոչ թե իրավական հարթությունում, այլ այն տանել քաղաքական դաշտ: Խոսելով իշխանության կողմից 44-օրյա պատերազմը հետաքննող քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին՝ նա նկատեց՝ ընդհանրապես այս գործիքն օգտագործում է ընդդիմությունը, սակայն այս դեպքում իշխանությունն այդ հարթակն, ըստ Արթուր Ղազինյանի, օգտագործում է պատերազմի պատասխանատուներին կոծկելու համար. «Հիմա ճանապարհներ են փնտրում չեզոքացնելու հանձնաժողովում ընդդիմության ազդեցիկ դերակատարությունը: Քննարկում են արտախորհրդարանական հաճախորդների ակումբից համալրել հանձնաժողովը և ընդդիմության ձեռքից վերցնել մեկ քառորդը: Այդ մեկ քառորդի դեպքում կարողանում ենք պահանջել ու ստանալ ցանկացած փաստաթուղթ: Դա խոսում է այն մասին, որ չունեն վստահություն ու համոզմունք, որ այս կազմով, որ ունենք հանձնաժողովում, նրանց կհաջողվի կոծկել պատերազմում իրենց գործած հանցագործությունների էջը»:

Արթուր Ղազինյանն ասաց՝ սպասում են, որ իրենց այս մտադրությանը հասնելու համար իշխանությունը կնախաձեռնի նաև ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություն «Իշխանական կուլուարներում շրջանառվում են անուններ, թե ովքեր կարող են լինել այդ հանձնաժողովի կազմում: Դատելով այդ անուններից՝ հասկանում ես՝ գառներին ուզում են ի պահ տալ գայլերին: Մարդիկ, որոնք անմիջական մասնակցություն և պատասխանատվություն ունեն այդ պատմական աղետի և դրա ելքի համար, իրենց պիտի վստահեն այդ պատմական աղետի քննությունը: Հայտնել եմ դիրքորոշում, որ հանձնաժողովի նյութերը պիտի ուղարկվեն գլխավոր դատախազին: Սա տագնապ առաջացրեց իշխանական պատգամավորի մոտ: Ասել եմ նաև, որ փակ զեկույցից բացի լինի նաև բացը, որտեղ ներկայացվեն բոլոր որոշումները: Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում պետք է փաստական տվյալներն ուղարկվեն գլխավոր դատախազին, որը ինձ ու իմ գործընկերներին խոստացավ՝ ներկայացրեք փաստեր, և ես կձերբակալեմ Նիկոլ Փաշինյանին: Իմ և մեր ընկերների աշխատանքը ԱԺ պաշտպանության հանձնաժողովում ունի մեկ գերակա նպատակ՝ գտնել այդ փաստերը և ներկայացրել գլխավոր դատախազին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930