Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ընդունեց մարզպետի պաշտոնից հրաժարականի իմ դիմումը. Հովհաննես Հարությունյան

Նոյեմբեր 04,2021 14:25

Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց մարզպետի պաշտոնից հրաժարականի իմ դիմումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու վարչապետին վստահության ու համատեղ աշխատանքի համար։

Արդյունավետ ու ջերմ աշխատանքի համար շնորհակալությունս եմ հայտնում նաև Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքապետերին, ուժային կառույցների ղեկավարներին, պետական և այլ կառույցների ներկայացուցիչներին։

Աշխատանքային յուրաքանչյուր օրն ինձ համար պատասխանատվության և մարզի հոգսերի թեթևացմանն է միտված եղել, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հասկացել են ու գնահատել Շիրակն առավել զարգացած ու շենացած տեսնելու իմ ձգտումները։

Անելիքներ դեռ կան, վստահ եմ՝ Շիրակն ու շիրակցին հպարտությամբ են առաջ քայլելու և ապագան առավել լավն է լինելու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930