ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում փոխվել է Ֆրանսիայի ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդվում է Ֆրանսիայի կառավարության կայքում, Ֆրանսիայի նախագահի՝ նոյեմբերի 3-ի հրամանով Ստեֆան Վիսկոնտիին կփոխարինի արտաքին հարաբերությունների ոլորտում ավագ խորհրդական Բրիս Ռոքֆեյլը:
Ուշագրավ է, որ ավելի վաղ փոխվել էր նաև ՄԽ-ում Ռուսաստանը ներկայացնող համանախագահը. Իգոր Պոպովին փոխարինել էր Իգոր Խովաևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ