«Կարծում եմ երկուշաբթի օրվանից դպրոցները կսկսեն առկա դասերը, եւ կառաջնորդվեն առողջապահության նախարարի հրամանով՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Ըստ նախարարի, բուհերն էլ նոյեմբերի 15-ից հետո, կանցնեն առկա ուսուցման. «Մենք կառաջարկենք անցնել, բայց բուհերն ինքնավար կառույցներ են, իրենք կքննարկեն, կշարժվեն առաջ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ