Քաղաքացին նշել է, որ այդ քայլին է դիմել, քանի որ ինքն անօթևան է, սակայն իր նախկին դիմումները և ՀՀ կառավարության շենքի առջև հայտարարված հացադուլը դրական արդյունքներ չեն տվել:
Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Արմավիրի մարզի դատախազի բանավոր ցուցմամբ նյութեր են նախապատրաստվում քաղաքացի Արսեն Ս.-ի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմում-բողոք-վերջնագրի առնչությամբ:
Մասնավորապես, հոկտեմբերի 29-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից ստացվել է Արսեն Ս.-ի կողմից ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոք-վերջնագիրը: Այդ դիմում-բողոքում քաղաքացին նշել է, որ ինքն անօթևան է, սակայն իր նախկին դիմումները և ՀՀ կառավարության շենքի առջև հայտարարված հացադուլը դրական արդյունքներ չեն տվել:
Նրա պնդմամբ՝ այդ պատճառով նա ՀՀ վարչապետին սպառնացել է զենքով մուտք գործել ՀՀ կառավարության շենք, հասնել մինչև վարչապետի աշխատասենյակ, իսկ այդ ընթացքում իր կողմից սպանված անձանց համար պատասխանատու կլինի ՀՀ վարչապետը:
Կարդացեք նաև
Այս գործով այժմ ճշտվում են հանգամանքները և նախապատրաստվում նյութեր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային