Հայաստանի հետ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառել է լազերային ռումբեր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար և երկրի ռազմաօդային ուժերի ղեկավար Ռամիզ Թահիրովը «Անտեսանելի հերոսներ. ռազմաօդային ուժեր» ֆիլմում, որը ցուցադրել է ITV հեռուստաալիքը:
Մասնավորապես, փոխնախարարը նշել է, որ Ադրբեջանի ավիացիան ճշգրիտ և բազմակի խոցումների և օդում առավելության հասնելու համար կիրառել է լազերային ռումբեր Սու-25 կործանիչներով:
«Մինչև Հայրենական պատերազմը (նկատի ունի 44-օրյա պատերազմը-խմբ.) ասում էին, որ ռումբը երկու անգամ չի կարող ընկնել միևնույն կետի վրա: Մենք ցույց տվեցինք, որ միևնույն կետը կարելի է ռմբակոծել երկու անգամ»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ