Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Վիրահատություններ հետաձգելով՝ այդ մահճակալները տրամադրում ենք քովիդ պացիենտներին». Անահիտ Ավանեսյան

Նոյեմբեր 04,2021 13:20

«Մահճակալային ֆոնդը այս պահին էլ մնում է գերլարված իրավիճակում, մենք ունենք մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն լինում»,-կառավարության այսօրվա նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ արձակուրդների երկարացումը, բուհերի առցանց ուսուցման անցնելը որոշակի դրական միտումներ ցույց են տալիս, կա հիվանդացության նվազում, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերում. «Երեկ արձանագրվել են կորոնավիրուսի 2330 նոր դրական դեպքեր, ընդհանուր առմամբ, իրականացվել է 12 հազար 188 թեստավորում, գրանցվել է 41 մահ»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, մահճակալային ֆոնդը 3120–ին մոտ է, եւ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու աշխատանքներ են կատարում. «Ընթացիկ պլանային որոշակի բուժումներ, վիրահատություններ հետաձգելով՝ այդ մահճակալները տրամադրում ենք քովիդ պացիենտներին: Բուժկենտրոնները ապահովված են թթվածնով»։

Անահիտ Ավանեսյանի տվյալներով, այսօրվա դրությամբ իրականացվել է 852 հազար 355 պատվաստում. «Առաջին դեղաչափը ստացել է 588 հազար 562 քաղաքացի, ինչը մեծահասակ բնակչության 29,4 տոկոսն է, իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 263 793 քաղաքացի, ինչն էլ 13 տոկոսն է։ Երեք հազարից ավելի հոսպիտալացված քաղաքացիների ընդամենը 97–ն է, որ պատվաստված է»:

Նախարարը նաեւ ասաց, որ տարեց քաղաքացիները հապաղում են պատվաստվել, մինչդեռ հենց նրանք են ռիսկի խմբում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պատվաստված պետք է համարեն այն քաղաքացիներին, որոնք երկու դեղաչափն էլ ստացել են. «Կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստվելն է, ուրիշ տարբերակ չկա։ Այսօր մեր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է, եթե տանը սպասող մարդ կա, դա նշանակում է, որ հիվանդանոցներում այլեւս տեղ չկա, դա նշանակում է՝ մարդիկ մահանում են»: Փաշինյանը նշեց, որ երկիրը չի գնալու «լոքդաունների»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930