Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ադրբեջաներեն են սովորում, Ադրբեջանում՝ հայերեն․ ո՞րն է պատճառը. JAMnews

Նոյեմբեր 04,2021 11:41

JAMnews. Նոյեմբերի 2-ին «Genesis Armenia» հիմնադրամը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը։

Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսել են դասավանդել հայոց լեզու։

JAMnews-ը փորձել է պարզել՝ որն է պատճառը, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հակամարտող կողմերը որոշել են հայերեն ու ադրբեջաներեն սովորել։

Արցախում ադրբեջանագիտության առաջին կենտրոնի բացումը «Genesis Armenia» -ն համարում է ռազմավարական նշանակության նախագիծ։

«Կենտրոնում առաջին փուլով մեկ տասնյակից ավելի արցախցի երիտասարդներ անվճար ադրբեջաներեն են սովորելու և Ադրբեջան են ուսումնասիրելու։ Ծրագրի նպատակն է պատրաստել կրթված, իր ազգային-պետական շահերն ու թշնամուն լավ ճանաչող սերունդ», — ասված է «Genesis Armenia»-ի տարածած հաղորդագրությունում։

Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսել են դասավանդել հայոց լեզու։ Դասընթացը նախատեսված է հետազոտողների համար։ Այն տևելու է 6 ամիս։ Նախաձեռնությունը Ադրբեջանում գործող հայկական տնտեսության հետազոտությունների կենտրոնինն է (Центр исследований армянской экономики)։

Ի տարբերություն Արցախում մեկնարկող դասընթացների՝ Ադրբեջանում անցկացվող հայերենի դասերին անվճար մասնակցելու են միայն ուսանողները, մյուսների համար դասընթացը վճարովի է։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ասում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց լեզուն սովորելու հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել անկախացումից ի վեր, պարզապես եղել են պասիվ և ակտիվ փուլեր։

Արցախում ադրբեջանագիտության կենտրոնի բացումն, ըստ Տարոն Հովհաննիսյանի, նույնպես բխում է մասնագետներ պատրաստելու օբյեկտիվ անհրաժեշտությունից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, փորձագետն ասում է՝ միգուցե մոդայիկ է դարձել հայոց լեզու ուսումնասիրելը, ցույց տալը, թե այդ ոլորտում ինչ-որ աշխատանքներ են իրականացվում։

Ադրբեջանագետն ասում է՝ Ադրբեջանի նպատակն Արցախն ամբողջությամբ անեքսիայի ենթարկելն է, պատերազմի ընթացքում անեքսիայի ենթարկած տարածքները յուրացնելը։

Հայերեն սովորելը Հովհաննիսյանը դիտարկում է նաև այդ համատեքստում։

«Իրենց գործողությունները հակառակն են ապացուցում, բայց պետական քաղաքականությունն այնպիսին է, որ փորձում են ցույց տալ իբր պատրաստ են Ադրբեջան պետության շրջանակներում հայերի հետ համատեղ բնակվելուն»։

Հովհաննիսյանը կարծում է՝ պաշտոնական Բաքուն այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է տանելու։ Ադրբեջանագետը չի բացառում, որ քարոզչական ֆոն ապահովելու համար ադրբեջանցիները փորձեն հայերին համոզել, թե օրինակ՝ կարող են գալ ու Հադրութում բնակվել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930