Գրող, հրապարակախոս, ներքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ եւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովը վերջապես ձեւավորվեց։ Կազմը հիասթափություն եւ առնվազն հարցականներ է առաջացրել․ մարդիկ տարակուսում են, թե ինչու կազմում ներառված չեն գրողներ` Գրողների միությունից, ինչո՞ւ այնտեղ ներառված չեն գործիչներ Հայ ազգային կոնգրեսից (ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը թեեւ նախկինում ՀԱԿ վարչության անդամ էր, բայց նրա անդամությունը վաղուց սառեցված է), ինչո՞ւ պատվավոր նախագահի կարգավիճակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ։ Առհասարակ, հանձնաժողովում Վանո Սիրադեղյանի հետ իրապես կապ ունեն միայն նրա որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, եւ լրագրող, նախկին խմբագիր Վասակ Դարբինյանը, որը նաեւ «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի հեղինակն է։
Առնվազն անհասկանալի է, թե ինչու հուղարկավորության հանձնաժողովի կազմում չէ ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, որը նաեւ Վանո Սիրադեղյանի ուսանողական եւ գրողական տարիների ընկերներից է։
Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու են հուղարկավորության հանձնաժողովի կազմում տարբեր, ոչինչ չասող անուններ ընդգրկվել․ առողջապահության փոխնախարար, փոխոստիկանապետ, փոխքաղաքապետ, «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն, մարդիկ՝ վարչապետի աշխատակազմից, ԿԳՄՍ փոխնախարար եւ այլք։
Ակնհայտ է, որ Սիրադեղյանի մարմինը Հայաստան բերելու հետ կապված խնդիրներ են ծագել, քանի որ հետախուզման մեջ գտնվող Սիրադեղյանն արտերկրում երկար տարիներ ապրել է այլ անուն-ազգանունով, եւ մահանալուց հետո նրան որպես Վանո Սիրադեղյան տեղափոխելու համար միջազգային օրենքներով անհրաժեշտ է տարորոշում իրականացնել, ինչն էլ արվում է ԴՆԹ հետազոտության միջոցով, որը ժամանակատար պրոցես է՝ առնվազն 2-3 շաբաթ է տեւում:
Կարդացեք նաև
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: