Ռիգայում շախմատի Grand Swiss FIDE մրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսել են պայքարը յոթերորդ տուրում: Տղամարդկանց եւ կանանց պայքարին մասնակցող Հայաստանի ինը շախմատիստներից հաղթանակ տարել են միայն Սամվել Տեր-Սահակյանն ու Էլինա Դանիելյանը:
Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են արել, իսկ Լեւոն Արոնյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Աննա Սարգսյանը պարտվել են:
Տղամարդկանց մրցաշարային աղյուսակում Մանուել Պետրոսյանը 4,5 միավորով ընթանում է 5-րդ տեղում, Գաբրիել Սարգսյանը նույնքան միավորով 19-րդն է:
Կանանց պայքարում իրենց հնարավորություններից ակնհայտ թույլ հանդես եկող Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը 2,5-ական միավորով առայժմ տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ