Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դիմում է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար, սակայն պատասխանը դեռ չկա. 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը:
Նկատենք՝ նախկինում, երբ կառավարության անդամները դառնում էին կուսակցականներ, այսինքն՝ անդամակցում էին Հանրապետական կուսակցությանը, դա քննադատվում էր նախկին ընդդիմության, այսինքն՝ ներկայիս իշխանությունների կողմից: Նկատենք՝ Հանրապետական կուսակցությանը համատարած անդամակցումներ սկսվեցին Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո: Այդ ժամանակ իրար հետեւից ՀՀԿ-ին անդամակցելու դիմումներ ներկայացրեցին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։