Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպասվում է, որ 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելի արագ կաճեն, քան ծախսերը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 04,2021 10:18
byuje

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 1 տրիլիոն 137.3 մլրդ դրամ: Այն կազմում է 2021թ. ինն ամիսների նախապես հաստատված ցուցանիշի 109. 9 %-ը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 2019թ. ցուցանիշին գերազանցում է 5.4 %-ով կամ 58.2 մլրդ դրամով եւ 2018 թ. ցուցանիշին գերազանցում է 28.1 %-ով կամ 249.6 մլրդ դրամով:

Սպասվում է, որ 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելի արագ կաճեն, քան ծախսերը: Արդյունքում կկրճատվի դեֆիցիտը:

2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 946 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ, եւ, հետեւաբար, դեֆիցիտն էլ՝ 242 մլրդ դրամ, որը հիմնականում կֆինանսավորվի ներքին աղբյուրներից՝ պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930