Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկում գտնվելը՝ օրհնությո՞ւն: Լո՞ւրջ. «Փաստ»

Նոյեմբեր 04,2021 09:00

«Ուզում ենք մի նոր քրեակատարողական հիմնարկ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, կլինի օրհնություն»: Եթե չիմանաք, երբեք գլխի չեք ընկնի, թե ով է նման «գլուխգործոցի» հեղինակը: Նման ձևակերպում տվել է Հայաստանի արդարադատության նախարարը՝ խոսելով այն մասին, որ 2-3 ՔԿՀ-ներ կփակվեն և կմիավորվեն մեկում, որը կլինի չտեսնված-չլսված մի բան: Բայց խոսքն այս դեպքում այդ քայլի արդյունավետության կամ ոչ արդյունավետության մասին չէ:

Խոսքը Կարեն Անդրեասյանի ձևակերպման մասին է: Քրեակատարողական հիմնարկում գտնվելը՝ օրհնությո՞ւն: Լո՞ւրջ: Իհարկե, շատ լավ է, որ «այնտեղ կլինեն մարդու իրավունքների համար բացարձակ լավ պաշտպանված պայմաններ», բայց հայտարարել, որ մարդու համար ՔԿՀ-ում հայտնվելը կլինի օրհնություն, վեր է ամենավառ երևակայությունից անգամ: Ընդհանրապես, այս կառավարության անդամները պարբերաբար այնպիսի հայտարարություններ են անում, որ նույնիսկ տարրական տրամաբանությունից է դուրս:

Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարը գոնե շաբաթը մեկ այդպիսի մի ձևակերպում տալիս է: Վերջինն էլ այն էր, որ իրենք Ամանորի ու Սուրբծննդյան տոնական օրերը կրճատում են, որ մարդիկ քիչ ծախսեն, որ… գնաճ չլինի: Է, ընդհանրապես աշխատավարձն ու թոշակը վերացրեք, մենակ իշխանավորները ծախս կանեն, բացարձակ գնաճ չի լինի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930