Լրահոս
Օրվա լրահոսը

15 կազմակերպության ներկայացմամբ. «Ցանկացած ընդվզման դեպքում կառավարությունն անջատելու է այլախոհի քարտը»

Նոյեմբեր 04,2021 14:00

2011թ. հոկտեմբերի 29-ին «Առավոտի» «Բիոմետրիկ բիզնեսի դեմ» վերնագրով հրապարակմամբ տեղեկացրել էինք 85 գիտնականների դիմումի մասին: Նրանք դիմել էին ՀՀ Ազգային ժողով՝ տեսնելով վտանգ քաղաքացիների «չիպավորման» նախագծերում: Տասը տարի առաջ, երբ բարձրաձայնվում էր այդ մասին, ինչ-որ առումով իրատեսական չէր դիտվում:

«ԱԺ ուղարկած նրանց տարբերակը հանրությանը չի ներկայացվել: Ինչ են ահազանգել: Որոշ քաղաքական ուժեր, որոնք ղեկավարում են Արեւմուտքի տնտեսությունը, պլանավորում են մոլորակի բնակիչների կենսաչափական տվյալների համակարգչային անալիզի միջոցով հայտնաբերել եւ ոչնչացնել այն մարդկանց, որոնք կարող են վտանգ ներկայացնել իրենց իշխանության համար: Այս նախագիծը վտանգ է ներկայացնում անկախ պետությունների ազգային անվտանգության համար, քանի որ բիոմետրիկ բժշկական եւ հոգեբանական տեղեկություններն ապագա քաղաքական, ռազմական, տնտեսական գործիչների ուժեղ եւ թույլ կողմերի մասին հայտնի են լինելու միջազգային ուժերին, որոնք կանգնած են այսպիսի նախագծի ետեւում: Չի բացառվում, որ նման տեղեկությունները կարող են ստանալ նաեւ Հայաստանի տարածաշրջանային թշնամիները: Այն, որ գոյություն ունեն այսօրինակ վտանգավոր նախագծեր, վկայում է Մոսկվայում Բաումանի ինստիտուտի կայքը. այս ինստիտուտը բիոմետրիկ փաստաթղթերի ամենախոշոր լոբբիստների ցուցակում է»,-ասվում էր դիմումի մեջ: «Առավոտին» են դիմել 15 կազմակերպություններ՝ կապված ոստիկանության նախագծի հետ:

Ոստիկանությունը նախապատրաստում է նախագիծ, համաձայն որի՝ կրճատվում է նորմալ, առանց չիպի 1998թ. անձնագրերի ժամկետը 10 տարուց՝ երկու տարի: Այս՝ մարդու իրավունքների խախտումը կազմակերպվում է այն նպատակով, որ բիոմետրիկ անձնագրերի հակառակորդները չկարողանան խուսափել նույնականացման քարտից, երբ որ 2022թ. դեկտեմբերի 31-ից 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված սովորական, առանց չիպի անձնագիր չի տրամադրվելու: Այս պահից բիոմետրիկ անձնագրերի հակառակորդները կարողանալու են օգտվել իրենց սովորական, առանց ստրկական չիպի անձնագրից ամենաշատը միայն 2 տարի՝ 10 տարվա փոխարեն:

Ոստիկանությունը հաստատում է, որ դա արվելու է հենց այս կոշտ նպատակով:

Այս հակաօրինական նախագծիծ-թակարդի հետեւում կանգնած են համաշխարհային անդրկուլիսը-ռասիստական կրոնական խումբը, որը գրավել է իշխանությունը Արեւմուտքում եւ մի շարք երկրներում: Այս նախագծով համաշխարհային անդրկուլիսը ցանկանում է ՀՀ կառավարության ձեռքերով ստիպել բոլորին ստանալ բիոմետրիկ փաստաթղթերը՝ իր իշխանությունը ուժեղացնելու նպատակով: Այս նախագիծ-թակարդն, ըստ էության, կրոնական եւ քաղաքական հետապնդում է եւ խտրականություն: Այս նախագիծը խտրականություն է նաեւ հավատացյալների նկատմամբ, քանի որ փաստորեն նախատեսում է պետական շանտաժ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կհրաժարվեն վերցնել բիոմետրիկ փաստաթղթեր, քանի որ դա հակասում է իրենց քաղաքական եւ կրոնական համոզմունքներին: Դրանով քաղաքացիներին լուրջ վիրավորում են, վերցնելով մատնահետքեր, համեմատելով հանցագործների հետ եւ խախտելով յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը: Այսպիսով, այս պարտադրանքը կրոնական եւ քաղաքական հետապնդում է: Դա կարելի է դիտարկել որպես սեւ մոգություն, քանի որ միջազգային մաֆիան կառավարության ձեռքերով չիպավորում է քաղաքացու լուսանկարը: Այն նույնպես լրացուցիչ կրոնական վիրավորանք է եւ վնաս:

Որոնք են բիոմետրիկ փաստաթղթերի պարտադրման գաղտնի նպատակները:

ՎՏԱՆԳ N 1. Համաշխարհային անդրկուլիսը պլանավորում է արգելել սովորական թղթե փողը եւ փոխարինել այն ապագայում էլեկտրոնային անկանխիկ հաշվարկներով: Դրամի դերը կատարելու է սկզբից նույնականացման քարտը, իսկ հետո չիպը՝ մաշկի տակ: Բոլոր գնումները կատարվելու են միայն այսպես: Եվ բացի դրանից, դրա պատճառով համաշխարհային անդրկուլիսը եւ իրենց շահերը սպասարկող տեղական, թե ազգային կառավարությունները իմանալու են քաղաքացիների թույլ, խոցելի տեղերը, քաղաքական հայացքները: Ցանկացած ընդվզման դեպքում կառավարությունն անջատելու է այլախոհի քարտը եւ այլախոհը մնում է առանց դրամի: Դրանով ստեղծվում է տոտալիտար ստրկական հասարակություն, որը նկարագրված էր Նոր Կտակարանում, համաձայն որի՝ այն մարդիկ, որոնք չեն ունենալու դրոշմը ձեռքի կամ ճակատի վրա, չեն կարողանալու ոչ առք, ոչ վաճառք իրականացնել (ՅԱՅՏՆՈՒԹԻԻՆ 13, 16-18): Այսպիսով, այս նախագծերով ստեղծում է Նոր Կտակարանում նկարագրված տոտալիտար հասարակություն եւ դրանով նաեւ հսկայական վիրավորանք է հասցնում հավատացյալներին:

ՎՏԱՆԳ N2. Կարեւոր է նաեւ նշել, որ ըստ գիտության՝ կենսաչափական պարամետրերը տեղեկատվություն են պարունակում մարդու հոգեբանական բնութագրերի, նրա ուժեղ եւ թույլ կողմերի մասին (Տես հղումները՝ «Բիոմետրիկ բիզնեսի դեմ», «Առավոտ», 29 հոկտեմբերի, 2011):

Հզոր համակարգիչների օգնությամբ ավտոմատ կերպով վերլուծելով մոլորակի բոլոր բնակիչների կենսաչափական պարամետրերը, համաշխարհային անդրկուլիսը կարող է բացահայտել եւ ոչնչացնել այն մարդկանց, որոնք կարող են վտանգ ներկայացնել իրենց (համաշխարհային անդրկուլիսի) իշխանության համար:

Այս նախագիծը վտանգ է ներկայացնում անկախ պետությունների ազգային անվտանգության համար, քանի որ բիոմետրիկ բժշկական եւ հոգեբանական

տեղեկություններն ապագա քաղաքական, ռազմական, տնտեսական գործիչների մասին, իրենց ուժեղ եւ թույլ կողմերի մասին հայտնի են լինելու միջազգային ուժերին, որոնք կանգնած են այս նախագծի ետեւում: Չի բացառվում, որ նման տեղեկությունները կարող են ստանալ նաեւ Հայաստանի տարածաշրջանային թշնամիները: Կենդանիների չիպավորումով եւ հագուստի չիպավորումով (որը ունի մարմնի կոնտուրներ) բոլորին վարժեցնում են չիպավորմանը ապագայում: Դրանով նաեւ մարդկանց լրացուցիչ վիրավորում են՝ համեմատելով ստրուկների եւ անասունների հետ:

Մենք խստորեն դատապարտում ենք Երեւանի քաղաքապետի հրամանը տնային կենդանիների չիպավորման մասին, որով քաղաքացիներին վարժեցնում են չիպավորմանը ապագայում, եւ պահանջում ենք այդ կենդանիների նկատմամբ դաժանությունը չեղյալ համարել:
Մենք նաեւ խստորեն դատապարտում ենք եւ պահանջում ենք չեղյալ համարել կանխիկ վճարումների սահմանափակումների Կ ՖՎ նախագիծը եւ Կ նշաններով սկսվող անկանխիկ վճարումներին պարտադրող ողջ փաթեթը, դրանով համաշխարհային անդրկուլիսը նույնպես տանում է դեպի թղթե փողի վերացումը:

Հետաքրքիր է, որ ՀՀ կառավարությունը միաժամանակ կատարում է համաշխարհային անդրկուլիսի պլանի տարբեր ծրագրեր եւ բիոմետրիկ փաստաթղթերի, եւ անկանխիկ վճարումների, եւ տան կենդանիների չիպավորման պարտադրանքները, որոնք տանում են դեպի վերոհիշյալ տոտալիտար ռադիոէլեկտրոնային ճամբարի կառուցմանը:

Նաեւ վերոհիշյալ նախագծերը խախտում են մարդու իրավունքները, քանի որ միշտ կա վտանգ, որ հակերները՝ այդ թվում թշնամի երկրների հակերները կարող են գողանալ տվյալները եւ հաշվից՝ գումարները: Լիարժեք պաշտպանությունը բացակայում է, դա հետեւում է հենց համացանցի եւ համակարգչի բնույթից: Աշխարհում արդեն եղել են բազմաթիվ բիոմետրիկ բազաների գողություններ եւ բանկերից, քաղաքացիների հաշիվներից գողություններ: Եվ պետությունը փաստորեն պարտադրում է քաղաքացիներին ենթարկվել բոլոր վերոհիշյալ վտանգներին:

Սակայն ներկա իշխանությունները, որոնց մեղքով Հայաստանը պարտվել է թշնամուն 2020թ. պատերազմում, որոնց մեղքով թշնամին գտնվում է արդեն ՀՀ տարածքում, որոնց մեղքով էականորեն վատացել է մարդկանց կյանքը, խոսքի ազատությունը, այս ամենի մասին ընդհանրապես չեն մտածում: Նաեւ նշենք, որ նման գլոբալիստական, համաշխարհային անդրկուլիսի կողմից թելադրվող ռեֆորմների պատճառով, որոնք սպասարկում են համաշխարհային անդրկուլիսի շահերը, շարունակում է աճել պետական պարտքը, որը սպառնում է մեր երկրին:

Մենք ՀՀ իշխանություններից պահանջում ենք չեղյալ համարել բոլոր այս անուղղելի կոռուպցիոն ռիսկեր եւ վտանգներ պարունակող համաշխարհային անդրկուլիսի նախագծերը եւ տրամադրել 10 տարով բոլորին ընդմիշտ սովորական, առանց չիպի անձնագիրը, վերացնել տնային կենդանիների չիպավորումը, վերոհիշյալ Կ ՖՎ նախագիծը եւ Կ նշաններով սկսվող անկանխիկ վճարումներին պարտադրող ողջ փաթեթը: Մենք այս նամակը լայն տարածելու ենք սոցցանցերում, այդ թվում՝ FACEBOOK-ում:

1. Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի միավորման ղեկավար՝ Ա. Ռուբեն,
2. Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան,
3. Հավերժ Հզոր Հայաստան դաշինք (14 կազմակերպություն), ղեկավար՝ Սարգիս Մանուկյան,
4. «Իրավագիտակից հայորդիներ» նախաձեռնություն, ղեկավար՝ Կարինե Այվազյան,
5. «Քրիստոնյաներ ընդդեմ մարդկանց համարակալման միավորում», նախագահ` Խաչիկ Ստամբոլցյան,
6. «Մխիթարիչ» ՀԿ, նախագահ` Խաչիկ Ստամբոլցյան,
7. «Առողջ միջավայր» ՀԿ, նախագահ` Աշոտ Օհանյան,
8. «Հայկանդուխտ» Ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցություն, նախագահ` Արմենուհի Ղազարյան,
9. Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդի անդամ՝ Աշոտ Բադալյան,
10.«Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամ՝ Շահեն Ծատուրյան,
11.«Հանուն Հայրենիքի», ՀԿ նախագահ` Ներսես Ներսիսյան,
12.Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ` Լիա Ավետիսյան,
13.«Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնություն, նախագահ` Սոնա Աղեկյան,
14.«Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայան,
15.«Նախնյաց հետքերով» ՄՀԿ ղեկավար Ա. Մխիթարյան

«Առավոտ» օրաթերթ
03.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930