Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք կատարումը

Նոյեմբեր 03,2021 23:40

Նոյեմբերի 3-ին Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպել են ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները: Հանդիպմանը հեռավար ձեւաչափով մասնակցել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում մեր երկրում զգալի բարեփոխումներ են իրականացվել: Այդ համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք կատարումը, ինչը ենթադրում է բարեփոխումներ դատական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարում, տեղական ժողովրդավարության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման հարցերում, ոստիկանությունում եւ այլ ոլորտներում:

Էդուարդ Աղաջանյանն արժեւորել է Վեհաժողովի կողմից 2021թ. հունիսին մեր երկրում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկումը եւ տրված բարձր գնահատականը: Նշվել է, որ Հայաստանի բնակչությունը մանդատ է տվել Կառավարությանը` շարունակելու բարեփոխումների օրակարգը:

Խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ հայ խորհրդարանականները նշել են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Սակայն Ադրբեջանը, սանձազերծելով 2020 թվականի 44-օրյա պատերազմը, խախտել է այդ պարտավորությունը:

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ օրենսդիրներն ընդգծել են, որ առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Էդուարդ Աղաջանյանն արժեւորել է ԵԽ դիրքորոշումը թե՛ պատերազմի ընթացքում եւ թե՛ դրանից հետո՝ ընդգծելով, որ հայտարարությունները եղել են անաչառ եւ կառուցողական: Նա հույս է հայտնել,  որ օգտագործելով դիվանագիտական եւ քաղաքական գործիքները՝ կառույցի գործընկերները կստիպեն Ադրբեջանին՝ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ:

ԱԺ պատգամավորները կարեւորել են նաեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ բանաձեւի ընդունումը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930