Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսահայ պատգամավորը բարձրաձայնել է Թուրքիայում առկա խտրականության մասին

Նոյեմբեր 03,2021 23:30

Խորհրդարանի պլանա-բյուջետային հանձնաժողովում Թուրքիայի կրթության նախարարության 2022 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ընթացք չի տրվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ -HDP) կողմից ներկայացված «մայրենի լեզվի վրա հիմնված բազմալեզու կրթության առաջարկին»։ Պատճառաբանվել է, թե դա հակասահմանադրական է։

HDP-ն առաջարկել է մայրենի լեզվով բազմալեզու կրթության պայմանները ապահովելուն ուղղված նախապատրաստական ​​աշխատանքներ իրականացնելու համար կրթության նախարարության 2022թ. բյուջեն ավելացնել 10 միլիոն լիրայով։

Ծրագրի և բյուջետային հանձնաժողովի նախագահ Ջևդեթ Յըլմազը, որին ներկայացվել է առաջարկը, «Սահմանադրությանը հակասելու» հիմքով ընթացք չի տվել այդ առաջարկին։

HDP կուսակցության համանախագահի տեղակալ, պոլսահայ պատգամավոր  Կարո Փայլանը ելույթի ընթացքում ասել է. «Մոտ մեկ ժամ առաջ ԱԶԿ պատգամավորն ասաց, թե այս երկրում խտրականություն չկա, բայց դուք ապացուցում եք, որ կա»։

Կարո Փայլանը հետևյալ գնահատականն է տվել.

Որպես միլիոնավոր քաղաքացիներ՝  թուրքեր, քրդեր, հայեր և ասորիներ, մենք այս երկրում հարկ ենք վճարում… Մենք բոլորս հարկ ենք վճարում։ Մենք ցանկանում ենք, որ այս բյուջեն ծառայի այս երկրի բոլոր քաղաքացիներին։ Ինչպես կրթություն է տրվում թուրքերենով, ֆրանսերենով, անգլերենով, գերմաներենով, այնպես էլ այս երկրում կարելի է կրթություն ստանալ քրդերենով, հայերենով, լազերենով, չերքեզերենով»:

Աղբյուր`   Ermenihaber.am/rudaw.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930