Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանի՝ մեկ տարի առաջ հնչեցված սկանդալային հայտարարությունները հաստատվել են, բայց մեղավորներին ՀՔԾ-ն ու դատախազությունը կոծկում են. «Փաստինֆո»

Նոյեմբեր 03,2021 21:21

Արցախյան երրորդ պատերազմում ՀՀ իշխանությունների կողմից դավաճանական գործողությունների մասին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարություններից անցել է շուրջ մեկ տարի, սակայն երկրի բարձրագույն իշխանություններից գեթ մեկը դեռևս պատասխանատվություն չի կրել։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել են, որ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, թեեւ Մովսես Հակոբյանի հայտարարությունները չեն հերքվել։

Հիշեցնենք՝ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ի ասուլիսում խոսել էր 44 օրյա պատերազմի մասին։

Հակոբյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է բանակի համալրումը` կամավորականներին ուղակելով առաջնագիծ, նշել, որ պատերազմում պարտության ամենամեծ պատճառը ղեկավարումն է, անգրագիտությունը, պատերազմի արվեստին ու ղեկավարման համակարգին չտիրապետելը, եւ որ գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը։

Նա նաեւ հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հրամանատարական կետում է գտնվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, մինչդեռ նման իրավունք նա չունի եւ հաստատել այն տեղեկությունները, որ հրամանատարական կետից հեռանալու՝ Ա.Հակոբյանին ուղղված խնդրանքից հետո, իրեն կանչել են Երեւան։

Մ.Հակոբյանի սկանդալային հայտարարությունների առնչությամբ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ եւ շուրջ մեկ տարի տեւած նախաքննության արդյունքում նրա հայտարարությունները չեն հերքվել, այսինքն՝ նախաքննական մարմինը ձեռք չի բերել գեթ մեկ ապացույց առ այն, որ Մ.Հակոբյանը սուտ մատնություն է արել, ինչը նշանակում է, որ դրանք հաստատվել են։ Այդուհանդերձ, ՀՔԾ-ն՝ ՀՀ դատախազության հետ միասին, հովանավորչության տակ են վերցրել պետության անվտանգության դեմ հանցագործություն կատարած անձանց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930