Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ՄԻՊ գրասենյակին. ՔԿՀ-ում ՊՇՌ թեստ անում են ծայրագույն դեպքում

Նոյեմբեր 03,2021 20:02

«ՔԿՀ-ներում հոգեբուժական ծառայությունների լուրջ խնդիր ունենք: Օրինակ, դատապարտյալների հիվանդանոց-ՔԿՀ-ում ինֆեկցիոն եւ հոգեբուժական բաժանմունքներն իրար հետ են»,- այս մասին այսօր խորհրդարանու, հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ իրենց բազմաթիվ դիմումներն այս մասով, անարձագանք են մնացել: Ըստ ՄԻՊ-ի, այս համակարգը շարունակում է մնալ պատժիչ եւ վերականգնողական իր գործառույթը դեռ չի իրականացնում:

ՔԿՀ-ներում եւ հոգեբուժարաններում ժամկետանց դեղեր են հայտնաբերվում: Խնդիրներ կան նաեւ զսպման միջոցների, տարբեր բժշկական ծառայությունների հետ կապված: ՄԻՊ գրասենյակը շատ ահազանգեր է ստացել ՊՇՌ թեստերի հետ կապված: Ըստ այդմ, ՊՇՌ թեստ արվում է ծայրագույն դեպքերում, մնացյալ դեպքերում արագ թեստ է արվում: ՄԻՊ գրասենյակը զբաղվում է ահազանգով:

Արման Թաթոյանը համարում է, որ ոստիկանության համակարգում խնդրահարույց է շարունակում մնալ բերման ենթարկելու ինստիտուտը. տարիների աշխատանքը, ըստ նրա, արդյունք չի տվել:

Արման Թաթոյանը խորհրդարանականներին հորդորում է՝ նպաստել՝ մարզերում բիզնեսին կանաց ներգրավվածության հարցերին, քանի որ վերջին պատերազմի արդյունքում բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Սա, ըստ ՄԻՊ-ի, որը միայն կօգնի ընտանիքների բարեկեցությանը, այլ նաեւ կնպաստի կանանց նկատմամբ բռնության նվազեցմանը:

ՄԻՊ գրասենյակն այժմ զբաղված է նորաստեղծ սոցիալական ծառայությունների գործունեությամբ: Արման Թաթոյանը խնդրահարույց է համարում պետության կողմից իրականացվող վարչարարությունը: Ըստ նրա, չկա թիրախային վարչարարություն եւ ապացուցման բեռը պետությունը դնում է մարդու վրա՝ մի կողմ թողնելով իր պոզիտիվ պարտավորությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930