ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Շատ պետություններ կցանկանային ունենալ Արման Թաթոյանի նման արհեստավարժ, անաչառ պետական պաշտոնատար անձ, որը պատվով է կատարում Սահմանադրությամբ իր առջև դրված ամբողջ պատասխանատու աշխատանքը և Հայաստանի անունը բարձր պահում աշխարհում գործող գրեթե բոլոր Մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտների շրջանում։
Պարզ է, որ հանրային կյանքում սովորաբար ընթացիկ միջակություններն են թիրախավորում արհեստավարժ և օրինակելի անձանց։
Վատը այն է, որ դա տեղի է ունենում անընդհատ, գրեթե բոլոր իշխանությունների ժամանակ։
Կարդացեք նաև
Հ.Գ. Գնահատեք լավերին, որ միջակները չդառնան գնահատող…