Լրահոս
Օրվա լրահոսը

Ակբա բանկ. թվային նոր լուծումներ և ինովացիաներ (տեսանյութ)

Նոյեմբեր 03,2021 17:11

Սմարթֆոնն արդեն նաև POS տերմինալ է. հնարավոր է գումար փոխանցել քարտն ընդամենը մոտեցնելով սմարթֆոնին։  Ակբա բանկը տարվա գլխավոր տեխնոլոգիական տոնին՝ «Դիջիթեքին», ներկայացրել է միանգամից մի քանի ինովացիաներ և ֆինանսական գործիքներ։ Բանկոմատից կանխիկացում կարելի է անել արդեն նաև առանց բանկային քարտի, ինչպես նաև ցանկացած բանկային հաշվից՝ անկախ դրա արժույթից։

Նաև ներկայացվեցին acba digital հավելվածի վերջին նորությունները՝ acba share թվային գործիքները։ «Կոնտակտային տվյալների», «QR կոդի միջոցով գումարի փոխանցման», «Հղման գեներացմամբ գումարի ստացման», ինչպես նաև «Փոխանցում բանկոմատին» նոր ծառայությունները: Այսուհետև Ակբա բանկի հաճախորդները 24/7 ռեժիմով կարող են կանխիկ գումար փոխանցել՝ ստացողին տրամադրելով հավելվածի միջոցով նախապես գեներացված թվային կոդը,  վերջինս էլ Ակբա բանկի ցանկացած բանկոմատից կստանան ուղարկված գումարը։

«Մեր կողմից «Դիջիթեք»-ի շրջանակում ցուցադրվող տեխնոլոգիաները բացառիկ են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Ներդնում ենք նորարարական ֆինանսական տեխնոլոգիաներ, որոնք նոր են Հայաստանում»,– նշել է  բանկի Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930