Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նայիր՝ ինչ երեխա եմ կորցրել, քսան տարի ապրածս տունն եմ տվել թուրքի»․ անհետ կորածների հարազատները փողոց էին փակել

Նոյեմբեր 03,2021 16:33

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ, նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Relatives of missing and killed soldiers hold a protest action in front of the RA Government’s Building

Ցույցի մասնակիցները փակեցին կառավարության շենքին հարակից Տիգրան Մեծի պողոտան, քանի որ մինչ օրս իրենց խոստացած հանդիպումը տեղի չի ունեցել, ուստի ստիպված փողոց փակելու քայլերին են դիմում։

Ոստիկանները փորձեցին համոզել քաղաքացիներին բացել փողոցը։
«Մենք մեր երեխեքին ենք պահանջում, ո՛չ ավտո ենք պահանջում ո՛չ տուն»,-ասացին անհետ կորածների հարազատները։

Relatives of missing and killed soldiers hold a protest action in front of the RA Government’s Building

Մի կին էլ բջջային հեռախոսը ցույց տալով ոստիկանին, ասաց․«Պարոն, նայի ինչ երեխա եմ կորցրել, տե՛ս, տե՛ս։ Ու քսան տարի ապրածս տունն եմ տվել թուրքին ու եկել էստեղ ու դուրսն եմ մնացել՝ քո էդ եկած իշխանության համար, որ հիմա դոշ տված կպահես էդ իշխանությանը»։

Կարմիր բերետավորները մի քանի շարքով «հսկում էին» ցույցը, շղթա էին կազմել, որպեսզի ցույցի մասնակիցների տեղաշարժը խոչընդոտեին, հրմշտոց տեղի ունեցավ, անհետ կորածների հարազատները վրդովվեցին․ «Մի հրեք, դուք մեզանից շատ եք, դուք հիմա Նիկոլի խոսքն եք կատարում։ Թող մի անգամ գա ու խոսի մեզ հետ, եթե լավ տղա է»:

Relatives of missing and killed soldiers hold a protest action in front of the RA Government’s Building

Մեծ թվով ոստիկաններ ցույցի մոտ քսան մասնակիցներին հրելով դուրս բերեցին փողոցից։

«Դուրս չեմ գալու, գնա տղուս երեխուս բեր՝ գնամ տուն»,-վրդովված բղավում էր մի տղամարդ:

Փողոցը բացվեց ուժով։ Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փողոցը բացվեց, բայց իրենց խոստացել են հանդիպում փոխոստիկանապետի հետ․ «Ըստ դրա էլ կտեսնենք՝ կարո՞ղ է միջամտել, որ վարչապետի հետ հանդիպենք, դրա համար այս պահին ճանապարհը բացվեց»։ Վարչապետի հետ հանդիպման մասին էլ ասաց․ «Վարչապետի օգնականը մտնում է ներս, տեղյակ է պահում, մեր խոսքը փոխանցում է մեր պահանջը, ներկայացրել է, ըստ դրա էլ պատասխան է եղել, որ հնարավոր չէ հանդիպում։ Դրա համար էլ մենք փորձեցինք ճանապարհ փակելով մեր ձայնը բարձրացնենք, մենք այստեղից տեղ չունենք գնալու, մինչեւ մոտական ժամանակահատվածում հանդիպումը լինի»։

Մի քանի ծնող այս պահին գնացին փոխոստիկանապետի հետ հանդիպման, ցույցի մասնակիցները կառավարության շենքի մոտ սպասում են ծնողների վերադարձին եւ այդ հանդիպման արդյունքներին, որից հետո էլ կորոշեն իրենց հետագա քայլերը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930