Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կոռուպցիոն բնույթի մոտ 2000 հանցագործություն ենք նախատեսում քննել»․ Սասուն Խաչատրյան

Նոյեմբեր 03,2021 16:25

«Ըստ վիճակագրական ցուցանիշների՝ հակակոռուպցիոն կոմիտեն 2022թ․-ին կքննի կոռուպցիոն բնույթի մոտ 2000 հանցագործություն։ Թիվը մոտավոր է՝ ելնելով այն փաստից, որ ՀՔԾ-ն, ԱԱԾ քննչական դեպարտամենտը եւ ՊԵԿ քննչական ծառայությունը քննել են հենց այդքան քանակի գործեր»,-ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ՝ կոմիտեի աշխատանքի մեջ են մտնելու նաեւ կոռուպցիայի վերաբերյալ դիմումների քննությունը, նյութեր նախապատրաստելը, համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելը։

Սասուն Խաչատրյանը հիշեցրեց, որ հակակոռուպցիոն կոմիտեն այս հոկտեմբերին է ձեւավորվել, ուստի բյուջեի միայն նախնական տարբերակն ունեն. ըստ այդմ՝ պետբյուջեից մոտ 2 միլիարդ 378 միլիոն դրամ կտրամադրվի «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում եւ քննության ապահովում» ծրագրի իրականացմանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930