Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. «Letzebuerger Journal» օրաթերթի անդրադարձը

Նոյեմբեր 03,2021 16:37

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հոդված «Letzebuerger Journal» օրաթերթում

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ավարտից գրեթե մեկ տարի անց պարբերաբար լարվածություն է նկատվում երկու պետությունների միջև։

Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) գործը խորհրդանշական է այն առումով, որ երկու հակամարտող կողմերն, իրենց հերթին, դատական հայց են ներկայացրել միմյանց դեմ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ճիշտ նույն կետերը խախտելու համար:

Հարկ է անդրադառնալ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի վերջերս «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցին, որտեղ նա նշում է, որ հակամարտությանը պետք է վերջ դրվի, քանզի երկու ժողովուրդներն էլ պարզապես չեն կարող անվերջ մնալ պատերազմական իրավիճակում: Ի դեպ, նույն ամսին Մամեդովը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) ասաց, որ Հայաստանը ներգրավված է «տասնամյակներ տևած էթնիկ զտումների մեջ»: Ըստ էության, ո՛չ Միջազգային քրեական դատարանը, ո՛չ էլ ՄԱԿ-ը չունեն լուծում, որը կթուլացնի լարվածությունն երկու պետությունների միջև:

Հայ ռազմագերիների ճակատագիրը Ադրբեջանում շարունակվում է մնալ անորոշ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բոլոր ռազմագերիներն ազատ են արձակվել, սակայն որոշները դեռևս պահվում են ահաբեկչության կասկածանքով։

Սեպտեմբերի 1-ին ACAT-ը (Action des Chrétiens pour l’Abolition de la Torture/Քրիստոնյաներն ընդդեմ խոշտանգումների վերացման) բողոքի ցույց էր կազմակերպել Լյուքսեմբուրգ քաղաքում՝ բարձրացնելու հայ գերիների և Ադրբեջանում նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին իրազեկվածությունը: Միջոցառումն անցկացվում էր մայրաքաղաքի նոր ֆուտբոլային մարզադաշտի դիմաց՝ Ադրբեջանի հավաքականի դեմ խաղի ընթացքում: ACAT-ի նախագահ Քրիստինա Ֆաբիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում նշել էր. «Կոչ եմ անում Ձեզ, հետաքննել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված Ձեր զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունները»: Ըստ Ֆաբիանի, սեպտեմբերի 1-ին բողոքի ակցիա անցկացնելը նպատակ ուներ ընդգծելու արևմտյան պետությունների և նրանց հայտարարությունների ունեցած նշանակությունը միջազգային հարթակներում: «Ֆուտբոլը հանդիսանում է երկխոսություն սկսելու լավագույն միջոցներից, ուստի, մենք ցանկացանք օգտվել առիթից՝ մարդկանց ավելի շատ իրազեկելու համար: Ճիշտ է արդյո՞ք, որ նոր մարզադաշտում մեր առաջին երկու խաղերը լինեն Ադրբեջանի և Կաթարի դեմ, որոնք երկուսն էլ ունեն մարդու իրավունքների խախտման սարսափելի ցուցանիշներ», — ասում է Ֆաբիանը:

«Ֆուտբոլային խաղերում մասնակից երկրների կառավարությունները չեն ընտրում, թե ում դեմ խաղալ: Երկրները շատ հազվադեպ են հրաժարվում ֆուտբոլային հանդիպումներից քաղաքական տարաձայնությունների պատճառով: 2013-ին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միմյանց դեմ ֆուտբոլ խաղային, ՈՒԵՖԱ-ն որոշեց կրկնել վիճակահանությունը՝ խուսափելու համար երկու երկրների միջև լարվածությունը մեծացնելուց: Չնայած դրան, քաղաքականությունը երբեք չի լքում մարզադաշտերը: Մինչ հայերը փորձում են դիմել արևմտյան կառավարություններին, Ադրբեջանը վարվում է բոլորովին այլ կերպ: «Ադրբեջանական լվացքատան» շուրջ բացահայտումները ցույց տվեցին, որ խորհրդարանի երեք պատգամավորներ՝ բոլորն էլ Անգելա Մերկելի ՔԴՄ կուսակցությունից, ֆինանսական օգնություն են ստացել Ադրբեջանից՝ վերջինիս շահերն եվրոպական տարբեր հարթակներում պաշտպանելու համար:

Մարտին «Der Spiegel» թերթը հրապարակել էր, որ նախկին պատգամավոր Մարկ Հաուպտմանի 16,744 եվրո է ստացել Բաքվում կայանալիք առևտրային շաբաթը գովազդելու համար։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հաուպտմանը խթանել էր Գերմանիայի և Ադրբեջանի միջև կապերի ամրապնդումը: Գերմանիայի Բունդեսթագը նաև եզրակացրել է, որ ՔԴՄ նախկին պատգամավոր Կարին Ստրենցը չի կարողացել պատշաճ կերպով հայտարարագրել եկամուտները, որոնք ստացել է Բեռլինում ադրբեջանամետ լոբբիստից և նույնպես դուրս է մնացել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ): ՔԴՄ-ի մեկ այլ պատգամավոր՝ Ակսել Ֆիշերը, չհեռացվեց խորհրդարանից, սակայն կուսակցությունը որոշեց չառաջադրել նրա թեկնածությունը նոր ընտրություններում: Ֆիշերը նաև հետաքննվել է 2012-ից 2014 թվականներին բռնապետական ռեժիմին աջակցելու ընթացքում ֆինանսական միջոցներ ստանալու համար, որի դիմաց ԵԽԽՎ-ում (որի անդամ էր նաև Ֆիշերը) դեմ է քվեարկել Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով բանտարկության վերաբերյալ հիմնական բանաձևին: ԵԽԽՎ իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և կաշառք ստանալու մեջ։ Ենթադրաբար, նա գրպանել է 2,39 մլն եվրո՝ Եվրոպայի խորհրդում ադրբեջանցի պաշտոնյային աջակցություն ցուցաբերելու համար։

Ընդհանուր առմամբ, ԵԽԽՎ-ի հետաքննությունը պատժամիջոցներ է սահմանել չորս անդամի նկատմամբ, իսկ մյուս 14-ին զրկել է որոշակի իրավունքներից՝ ադրբեջանական լվացքատան հետ կապված բացահայտումներից հետո» -եզրափակել է հոդվածագիրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930