Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը և Սերգեյ Կոպրիկինն ընդգծել են էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ երկու պետությունների կողմից համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը

Նոյեմբեր 03,2021 16:04

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Հանդիպման ընթացքում կարևորվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային մաքսային և հարկային ծառայությունների ղեկավարների միջև հաճախակի հանդիպումներն ու երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները։

Ընդգծվել է էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են վարչական փոխգործակցությունն առավել սահուն իրականացնելու և իրավապայմանագրային դաշտի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն առավել բարձր մակարդակով ապահովելու հարցերին։ 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930