Այս տարի 6-րդ տարին է, որ Բուկինիստը անց է կացնելու Գրքի գիշեր միջոցառումը: Հերթերից խուսափելու համար անցյալ տարի որոշեցինք ՕրուԳիշեր անել միջոցառումները՝ տալով մեր ընթերցողներին 24 ժամ հնարավորություն՝ ձեռք բերել Բուկինիստում առկա ողջ տեսականին 30% զեղչով:
🗓 Նոյեմբերի 4, 10:00-22:00 – բոլոր մասնաճյուղերում, այդ թվում նաև Ֆրանչիզաներում
🕘 22:00-ից մինչև նոյեմբերի 5-ը 10:00՝ www.books.am – զեղչ օնլայն գրախանութում
✅ Սպասվում է նաև՝
Կարդացեք նաև
- թեյախմություն /Արմենիան Քինգդոմի հետ/,
- սուրճի հյուրասիրություն/Ռոյալ Արմենիայի հետ, 13,00-20,00/
- խաղարկություն բոլոր մասնաճյուղերում
- մրցույթ օնլայն հարթակում
- հնարավորություն լուսանկարվելու գրքի սիրված հերոսների հետ
- Ինտելեկտուալ ու ժամանցային խաղեր «Դեե» թիմի հետ: Խաղալու ենք «Այն, ինչ չեն սովորեցնում դպրոցում» և «Երեք ույու չորս» խաղերը: Հասցեն՝ Մաշտոցի 20, ժամը՝ 12,00-13,00
Կարող եք հրավիրել ձեզ ծանոթ կամ անծանոթ մարդկանց #գրքախառնվել այդ օրը Բուկինիստում:
❗️Խաղարկություն ❗️
💥 Նոյեմբերի 4–ին Բուկինիստի բոլոր մասնաճյուղերում տեղադրված կլինեն հատուկ արկղեր։ Դուք կարող եք խաղարկության բլանկի վրա գրել, թե Բուկինիստի առկա տեսականուց որ գիրքն եք ցանկանում նվեր ստանալ և գցել արկղի մեջ: Գրքի գինը չպետք է գերազանցի 10000 դրամը:
✅ Նոյեմբերի 5–ին ժամը 12։00–ին բոլոր արկղերը կլինեն Մաշտոցի 20–ի գրախանութում, որտեղ տեղի կունենա խաղարկության ամփոփումը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 30 հաղթող։ Կխաղարկվեն նաև կինոյի, թատրոնի և թանգարանների տոմսեր:
🔶 Խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
Օնլայն խաղարկություն «Ի՞նչ կլիներ, եթե…»
Փորձենք պատկերացնել, թե ինչ կլիներ գրքերի հերոսների հետ եթե որոշ իրադարձություններ չլինեին կամ որոշ հանգամանքներ փոխվեին։ Խաղարկության պայմաններն են՝
Մեկնաբանություններում համարակալելով պատասխանել 10 նկարների հարցերին
- Լինել կրեատիվ, հումորով և սրամիտ։
Բուկինիստի թիմը հաղթողներ կընտրի հարցերին ամենակրեատիվ պատասխաններ տված 10 մասնակիցներին։ Մրցանակները լինելու են գրքերի, տարբեր թանգարանների, կինոյի և թատրոնի տոմսերի տեսքով։
Ի՞նչ կլիներ, եթե…
- Ի՞նչ կլիներ, եթե Դեզդեմոնան չկորցներ իր թաշկինակը։
- Ի՞նչ կլիներ, եթե «Աննա Կարենինա» վեպում գնացքը հասցներ արգելակել։
- Ի՞նչ կլիներ, եթե Ռոﬔոն ստանար Ջուլիետի նամակը։
- Ի՞նչ կլիներ, եթե Մոխրոտը չկորցներ իր կոշիկը։
- Ի՞նչ կլիներ, եթե Փոքր Մհերը դուրս գար Ագռավաքար ժայռից:
- Ինչ կլիներ, եթե բաշխիչ գլխարկը բաշխեր Հարի Փոթերին Սլիզերինի ֆակուլտետ:
- Ինչ կլիներ, եթե Կոմս Մոնտե-Քրիստոն չհանդիպեր Աբբա Ֆարիային:
- Ինչ կլիներ, եթե Էրքյուլ Պուարոն, այնուամենայնիվ, չկարողանար տեղ գտնել «Արևելյան ճեպընթացում»:
- Ինչ կլիներ, եթե Ֆրոդոն որոշեր մատանին պահել իրեն:
- Ի՞նչ կլիներ, եթե «Քաոս» վեպում հրդեհ չլիներ: