«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի ավագանու ցուցակը գլխավորող, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը քարոզարշավի էր Ճակատեն գյուղում, երբ տեղեկացավ հոր՝ Հրանտ Դանիելյանի (լուսանկարում) անժամանակ մահվան մասին։
Հրանտ Դանիելյանը Կապանում հայտնի գեղանկարիչ է, հարգված ու սիրված կապանցիների կողմից։ 61-ամյա Հրանտ Դանիելյանը 10 օր էր, ինչ բուժում էր ստանում Կապանի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքում։
«Մեր ընտանիքի ողնաշարը կոտրվեց»,-գրել է Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում։
Կառավարող ուժի ավագանու թեկնածուները քարոզարշավը շարունակում են առանց Դավիթ Դանիելյանի։ Թեկնածուները կլինեն Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ գյուղերում։ Քարոզարշավի հետագա ընթացքը դեռ պարզ չէ։