Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):
Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.5°C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4°C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.5°C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0°C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը:
❄️ Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին:
Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր:
Կարդացեք նաև
Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:
☁️ Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +7…+8°C:
☁️ Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +2…+4°C:
☁️ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +6…+8°C:
☁️ Լոռու մարզում՝ +5…+7°C, Տավուշի մարզում՝ +6…+9°C:
☁️ Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +7…+9°C, լեռնային շրջաններում` +2…+4°C:
☁️ Սյունիքի հովտային շրջաններում +8…+10°C, նախալեռնային շրջաններում` +4…+6°C:
☁️ Արցախում կանխատեսվում է +7…+10°C:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ