Վերջին երկար շաբաթների բազմաթիվ քննարկումների և տարբեր կարծիքների արդյունքում, նոյեմբերի 9-ի նախաշեմին, երբ դեռևս պարզ չեն պատերազմի բոլոր հանգամանքները, և կարիք կա վերաիմաստավորելու և գնահատականներ տալու կատարվածին, կան քայլեր, որոնք պետք է արվեն հիմա։
Դրանցից մեկը՝ սեպտեմբերի 27-ը ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր սահմանելն է։ Պետական մակարդակով պետք է արձանագրվի, որ Արցախի Հանրապետության տարածքը և խաղաղ բնակչությունը ենթարկվել են ադրբեջանական զորքերի և միջազգային վարձկանների հարձակման։ Պետք է արձանագրվի նաև, որ հայկական բանակի, կամավորների, ՄՈԲ-ի հերոսական դիմադրության արդյունքում է, որ հնարավոր է եղել կանխել խաղաղ բնակչության բնաջնջումը։ Նրանց հիշատակը պետք է հարգվի պետական մակարդակով։
Այդ նպատակով Այլընտրանքային նախագծեր խմբի շրջանակներում մշակվել է օրինագիծ, որը սահմանված իրավական կարգավորումներին համապատասխան իմ և Արմեն Գևորգյանի կողմից կդրվի շրջանառության մեջ և հուսով ենք, որ կարժանանա բոլոր խմբակցությունների հավանությանը։
Միևնույն ժամանակ պատրաստել ենք կից գրություն ԱԺ նախագահին՝ Ազգային ժողովի բակում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու առաջարկով՝ ի նշան հարգանքի և խոնարհումի նրանց սխրագործությունների և հերոսության առջև։
Կարդացեք նաև
Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ