Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետական նման քաղաքականությունը՝ 5 անգամ դատական տուրքերը բարձրացնելը, առավել ևս որոշ սոցիալական վիճակում գտնվող անձանց համար, անթույլատրելի է. Լևոն Բաղդասարյան

Նոյեմբեր 03,2021 15:42

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակը հիմնադրման պահից առ այսօր քաղաքացիական գործերի շրջանակում իր վարույթում գտնվող գործերով մանկավարժների, թոշակառուների դատական հայցերով նախատեսված դատական պետական տուրքերի գումարները վճարել է ընկերության միջոցների հաշվին, հետագայում բարենպաստ դատական ակտերից հետո այն որպես դատական ծախս հետ է բերել պատասխանող կողմից։ Դա արվել է ի հարգանք ՀՀ քաղաքացու, որը գտնվել է սոցիալական ոչ բավարար պայմաններում, անգամ հաճախ մեր տատիկ պապիկները չեն էլ իմացել կամ հասկացել, որ իրենց համար դատական տուրքեր են վճարել։

Դատական տուրքերի փոփոխության հետևանքով այսուհետ, մասնավորապես որ գույքային հարցերով պետական դատական տուրքը կազմում է նախորդից հինգ հարյուր տոկոս ավելի։ Ցավոք, ընկերությունը չի կարող այլևս իրեն նման շքեղություն թույլ տալ վստահորդ անվճարունակ քաղաքացիների դատական տուրքերը վճարելու և դադարեցնում է այսուհետ անվճարունակ քաղաքացու փոխարեն դատական տուրքերի վճարումը։

Պետական նման քաղաքականությունը՝ հինգ անգամ դատական տուրքերը բարձրացնելը, առավել ևս որոշ սոցիալական վիճակում գտնվող անձանց համար, անթույլատրելի է։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Գլխավոր տնօրեն

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930