Լրահոս
Օրվա լրահոսը

«Տո, ես ինչքա՞ն ասեմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում». Արման Թաթոյան

Նոյեմբեր 03,2021 14:46

«Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները: Ո՞վ է նրան իրավունք տվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել»,- հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարություններին, թե «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն», որ նրա հայտարարությունները քաղաքական են, և իրենք պատրաստվում են ՄԻՊ-ի թեկնածու առաջադրել:

Ըստ Արման Թաթոյանի՝ այս հայտարարությունները ոտնձգություն են ՄԻՊ-ի անկախ հաստատության նկատմամբ: Արման Թաթոյանի վստահեցմամբ՝ այդ հայտարարությունը չպետք է վերագրել այն կառույցին, որն Արմեն Գևորգյանը ղեկավարում է:

Արմեն Թաթոյանն իր գործունեությունը քննադատող այս հայտարարությունների առիթով հիշեցրեց՝ ինչպես էր 2018-ին այցեր իրականացնում այժմ իշխանության մեջ գտնվող անձանց ձերբակալման վայրեր: Հիշեցրեց, որ այցելել է հենց Արմեն Գրիգորյանին ու ասաց.  «Քանի որ իր իրավունքների համար էի աշխատում, այն ժամանակ անաչառ էի, հիմա դադարե՞լ եմ լինել անաչառ: Հիշում եմ՝ 2018-ից առաջ այդ պաշտոնյաներից մեկն ինչպես էր ինձ սպասում, որ գայի, մի հարցազրույց վերցներ, որ գոնե իշխանությանն ինչ-որ տեղ գովեի: Բայց այդ հարցազրույցը չտվեցի, նեղացած գնաց»:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե իբր Արմեն Թաթոյանը քաղաքական հայտարարություններ է անում, ՀՀ ՄԻՊ-ն արձագանքեց. «Տո, ինչպե՞ս է համարձակվում վարկաբեկել ՀՀ ՄԻՊ աշխատանքը: Տո, ես ինչքա՞ն ասեմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Հերիք չէ՞ ձեր վախերը ցուցադրեք: Սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված դիտարկել չի կարելի: Պետք չէ տանել ռազմաքաղաքական տանիքի տակ մտցնել: Տենց անում են, դրա համար մեր երկիրը տանում են ռազմաքաղաքական խաղերի դաշտ»:

Կրկին անդրադառնալով Արմեն Գրիգորյանին՝ Արման Թաթոյանն ասաց. «Այդ անձը նաև գլխավոր պատասխանատուն է, որ այսօր ադրբեջանցիներն ամրացել են մեր ճանապարհներին: Շահարկումներն ակնհայտ մանիպուլյատիվ են: Հիսուն անգամ հայտարարել եմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվելու: Ամբողջը դրա շուրջ է, նաև ինչ-որ տեղ մարդու իրավունքները թաքցնելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930