Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նոր ՔԿՀ կստեղծվի, որում հայտնվելը որոշների համար կլինի ցավալի, որոշների համար էլ՝ օրհնություն»․ Կարեն Անդրեասյան

Նոյեմբեր 03,2021 14:43

ՀՀ արդարադատության նախարարությունը փակում է «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ները, եւ առաջիկայում 2 կամ 3 ՔԿՀ-ներ կմիավորվեն։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Նա չցանկացավ բացահայտել, թե կոնկրետ որ ՔԿՀ-ներն են միավորելու, որպեսզի աշխատակիցների շրջանում անհանգստություն չլինի, սակայն վստահեցրեց, որ նրանց անգործ թողնելու նպատակ չունեն։

Նախարարի խոսքով՝ նոր ՔԿՀ է լինելու․ «Վստահ չեմ, որ շինարարությունը կսկսվի 2022թ․-ին, բայց հստակ է, որ բացարձակ նոր ՔԿՀ կունենանք «Էրեբունի» ՔԿՀ-ի նախկին տարածքում։ Այն լինելու է մոդելային՝ նոր, վերապատրաստված մասնագետներով եւ կարգավորումներով, ինչպես ոստիկանության պարեկային ծառայությունն է։ Այդ ՔԿՀ-ում գտնվելն ինչ-որ իմաստով կլինի օրհնություն, որովհետեւ մարդու իրավունքների համար պաշտպանված պայմաններ կլինեն։ Բայց որոշների համար էլ այն կարող է լինել ցավալի, որովհետեւ չեն կարողանա ՔԿՀ-ի կանոններն ու օրենքները խախտել։ Նոր ՔԿՀ-ն դառնալու է շատ խիստ, ներքին կարգապահական կանոններով օրինակ»։

Նախարարը նաեւ ցավով հայտնեց, որ այսօր ՔԿՀ-ներից մեկում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել․ «Ճշտումներ են արվում առողջականի վերաբերյալ, բայց ինձ նախնական այդպես են զեկուցել։ Քննարկում ենք, թե ինչպես ժամանակավոր սահմանափակենք շարժը, որ ապահովենք հակահամաճարակային իրավիճակը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930