Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը հաստատում է՝ ԶՊՄԿ տնօրենի պաշտոնում Տիգրան Ավինյանի թեկնածությունն են քննարկում

Նոյեմբեր 03,2021 11:55

«Իրավական առումով խնդիր չկա, դիմել են, դատարանը կորոշի՝ իրավական հիմքեր եղե՞լ են, թե ոչ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ «Զանգեզուր մայնինգ»-ը դատական հայց է ներկայացրել, այդ թվում վարչապետի աշխատակազմի դեմ՝ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա նաեւ հաստատեց տեղեկությունները, որ իշխանությունը քննարկում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնում նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածության հարցը։ «Երբ լուծումները կլինեն, կիմանաք այդ մասին։ Այո, քննարկվում է։ Տիգրան Ավինյանը, որովհետեւ նա քաղաքական թիմի անդամ է։ Տվյալ կազմակերպությունում ՀՀ շահերը լավագույնս պետք է ներկայացնել։ Ավինյանը շարունակում է մնալ քաղաքական թիմի անդամ, ՔՊ վարչության անդամ։ Նա ներգրավված էր նաեւ վերջին քաղաքական գործընթացներում, ուստի խորհուրդ եմ տալիս մութ էջեր չփնտրել»,-նշեց Արայիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նոյեմբերի իննին Փաշինյան-Ալիեւ հանդիպում լինելո՞ւ է, Արայիկ Հարությունյանը հայտնեց․ «Ես նման տեղեկություններ չունեմ։ Մշտապես կան որոշակի ձեւաչափեր, որտեղ քննարկվում են, մասնավորապես, սահմանների հետ կապված հարցեր, ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցեր։ Նման հարցեր էլ կարող են քննարկվել, բայց հիմա նման բան չկա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930