Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարգեւատրման ֆոնդը վերաբերում է ԱԺ բոլոր աշխատողներին, բացի պատգամավորներից»․ Խաչատրյանի եւ Պապոյանի պարզաբանումները

Նոյեմբեր 03,2021 11:26

«Եթե այս թվերը ճիշտ են, ապա ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 22%-ը պարգեւատրումներ եւ խրախուսումներ են։ Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով սահմանվում է, որ պարգեւավճարը միանվագ վճար է, որը պաշտոնյային տրվում է ծառայողական գործունեության, հատուկ առաջադրանքի եւ այլնի պարագայում։ Եթե կառավարությունը եւ ԱԺ-ն չեն պատրաստվում այս օրենքի կետը փոխել, ապա բացառված է, որ նման կատարողականի վճարները կազմեն աշխատավարձի ֆոնդի 22%-ը»,-ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Խաչատրյանը պարզաբանեց․ «Ես չեմ ասել՝ 22 թիվը հաստատել եմ, թե ոչ։ Ասել եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ բյուջեի մասին օրենքում ներառված են հավելումներ կամ պարգեւավճարներ, ապա այդ հաշվարկները սահմանված են օրենքով սահմանված հիմքերով։ Կլինեն կատարողականներ, որոնք կհիմնավորեն այդ պարգեւավճարները, դա ժամանակի հարց է։ Վստահ եմ, որ կվճարվեն միայն համապատասխան հիմնավորումների պարագայում»։

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ իր հերթին նշեց․ «Պարգեւատրման ֆոնդը վերաբերում է ԱԺ բոլոր աշխատողներին, բացի պատգամավորներից։ Պատգամավորները չեն ստանալու պարգեւատրում, այդ է պատճառը, որ օգնականների, տեխնիկական սպասարկողների, մաքրողների, վարորդների եւ փորձագետների համար 30% պարգեւատրում է։ Դա պատճառը, որ տոկոսն, օրինակ, 30 չի, այլ ավելի պակաս։ Սա նաեւ այն համատեքստում եմ ուզում նշել, որ երեկ ձեր համակիրներից մեկը «ֆեյսբուքում» աբսուրդային թիվ էր հրապարակել ու պատգամավորների պարգեւատրումներից էր խոսում։ Կրկնեմ, որ պատգամավորներն ամենամսյա պարգեւատրում չեն ստացել 2019թ․ փետրվարից, եւ այս բյուջեում եւս նախատեսված չեն նման պարգեւատրումներ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930