Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Օվասապյանը բավարարվել է արծաթով, եւս երկու ըմբիշ գոտեմարտելու է մեդալի համար

Նոյեմբեր 03,2021 11:13

Սերբիայի մայրաքաղաքում մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը եզրափակչում պարտվել է իրանցի մրցակցին եւ բավարարվել փոխչեմպիոնի կոչումով:

Հայաստանի հավաքականի եւս երկու ըմբիշ հավակնում է մեդալի: 72 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանը սպասում է բրոնզե մեդալի համար գոտեմարտում իր մրցակցին, իսկ 97 կգ  քաշային Ալբերտ Եղիկյանը դեռ սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու  ֆինն Արվի Մարտին Սավոլայնենի հետ: Միայն հաղթելուց հետո մեր մարզիկի առջեւ կբացվի պատվո պատվանդանի երրորդ աստիճան տանող ճանապարհը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930